Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.08.2026 | 00:07

Խաչի նշանի դրոշմով, որ Քո Աստվածային Արյունով նորոգեցիր, և մկրտելով մեզ որդեգրեցիր ու վերականգնեցիր պատկերիդ փառքով՝ աստվածային Քո պարգևներով թող ամոթահար լինի սատանան, վերանան որոգայթները և մարտնչողները պարտվեն: Թող վերանա խավարը, մութը փարատվի, մառախուղն անցնի: Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած:
Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք. ամեն:
Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ